Monthly Archives: November 2025

Два котика

Вопросы и задания:

  1. Напиши имя девочки. Наташа.
  2. Сколько котиков у Наташи? У Наташи два котика.
  3. Как зовут чёрного котика? Чёрного котика зовут Черныш.
  4. Как зовут белого котика? Белого котика зовут Белыш.
  5. Что пьёт Черныш? Черныш пьёт молоко.
  6. Что ест Белыш? Белыш ест сметану.

7. Найди 6 слов из текста в таблице, двигаясь вверх, вниз, влево, вправо.

СМЕТАКЛОН
ЧЕЫШНООКА
БРН АТМОТ
ЕЛЫШКИАША

Сметана, молоко, Черныш, Наташа, Котик, белыш,

Ճնճղուկը

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝

— Է՜է՜հ, չէ մի չէ …

Ես ծտի գլխի որդերը շարժվում են.

-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:

Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:

Էս այծին թե՝

-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս այծը թե՝

-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:

II

Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝

-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Հովիվը թե՝

-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:

Էս ճուտն էլ թե՝

-Դե լա՜վ, կտեսնես:

Ու թռչում գնում է:

Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում.

-Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մարդը թե՝

-Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ:

Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում.

-Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝

-Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:

III

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է.

-Փիսի՛կ, փիսի՛կ:

-Մյաո՜ւ, ի՞նչ…

-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս կատուն թե՝

-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:

-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:

Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:

Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.

Ծիտն եմ, ծիտն եմ,

Ծտի ճուտն եմ:

Մոր բերած եմ:

Հոր պահած եմ:

Անուշ քրոջ թռցրած եմ,

Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:

մի տանը օր էլ էս չի լինում, մեծ Օրերից ծիտը ճուտը փոքրին ասում է. «Արի թռչել քեզ սովորեցնեմ»:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»:

2.Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը:

Պոչատ աղվեսը

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և վերնագրի՛ր։

Տերևն ու այծը

Էս այծին թե՝

-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս այծը թե՝

-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:

Թթվի Փոքրիկ Հեքիաթ

Մի օր բանջարեղենները՝ վարունգը, լոլիկը, պղպեղը, գազարը և սխտորը, որոշեցին միասին ապրել մեծ ապուրամանի մեջ։ Տատիկը նրանց վրա լցրեց աղ, ջուր, մի քիչ քացախ և դրեց դափնու տերև ու սև պղպեղի հատիկներ։

— Այժմ դուք միասին կդառնաք համեղ թթու և միշտ կհանդուրժեք ձմռան սառնամանիքը, — ասաց նա։

Բանջարեղենները ուրախացան․ նրանք դարձան խրթխրթան ու համեղ ընկերներ, որոնց բոլորը սիրեցին։

Գայլն ու կատուն

Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան

Գայլն անտառից
Փախավ գեղը.
— Նեղն եմ, նեղը,
Ասավ կատվին,
Ասլան բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա:
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Ա՛յ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր
Պահվեմ մոտը:
— Ա՛յ ցեղակից, — գոչեց կատուն,
Գնա մտիր Մարոյենց տուն.
Նա չափազանց բարի կին է:
— Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերել…
— Բկիդ կանգներ, լավ չես արել:
Ա՛յ Դավթի մոտ կուզե՞ս կանչեմ:
— Նրանցից էլ ես կամաչեմ,
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը…
— Ո՞ւմ ասեմ էլ…
Հա, մեր Զաքին:
— Էս գարնանն էլ
Նրա մաքին…
— Ո՞վ մնաց էլ,
Հա՜, երեցը:
— Էս աշնանն էլ
Նրա էծը…
— Ա՛յ, դու ուտես
Չոռի մեծը:
Քանի՞սն եղավ
Հի՜նգը… վե՜ցը…
Ա՛յ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է, ուրիշ
Տեղ չգտա՞ր:
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե:
Ով ինչ բրթի,
Էն կխրթի:

նեղն եմ — նեղության մեջ եմ
ասլան բալա— առյուծի ձագ
ճար — հնար, միջոց, օգնություն
թազի — շուն
թուլա — շան ձագ
երեց — ավագ քահանա, մեծավոր
պահվել — թաքնվել
չոռ — ցավ, հիվանդություն
խրթել — ուտել, խժռել
մաքի — ոչխար
պատսպարե — մնալու, ապրելու, թաքնվելու տեղ տա

Ի՞նչ է նշանակում.

նեղն եմ __ նեղության մեջ եմ___________

միսս են կրծում __անհաշտ ապրել______________

կտրվի դրանց հոտը _Մի բանի ավարտ տալ__________________

ի՞նչ երեսով գյուղ մտար- ամոթի զգացում__ունենալ____________________

Կարո՞ղ ես թվարկել գայլի կերած կենդանիներին:

հորթ____գառ____մաքի_____էծ____

Այնպես պատմիր այս գայլի մասին, որ որևէ մեկը նրան տուն թողնի:

Այս գայլը շատ խելացի է, խելոք է, պարտաճանաչ է, խնդրում ենք կհրավիրեք ձեր տուն։

____________________________________________________

Հիմա էլ հակառակն արա. այնպես պատմիր գայլի մասին, որ ոչ ոք նրան չընդունի:

Նա իր հետևից չի հավաքում, անշնորհք է, վատ է։ _____________________________________________________________________________

Ես սեբաստացի եմ

Իմ մայրիկը աշխատում էր կրթահամալիրում և ես սկսեցի մասնակցել ճամփորդություններին, երբ դեռ 3 տարեկան էի։ Ճամփորդությունները գրավեցին ինձ և ես դարձա Սեբաստացի՝ ընդունվելով Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև այն տարբերվում է բոլոր դպրոցներից։

թթվային խնդիրեր

Խնդիր 1

Արամ գնեց 4կգ լոլիկ, իսկ Ադամ 2 անգամ պակաս։ Ինչքան լոլիկ գնեցին միասին։

լուծում

1) 4:2=2

2) 4+2=6

պատասխան 6

Խնդիր 2

Ռոման գնեց 6կգ գազար, իսկ Տիգրան 3 անգամ պակաս։ Ինչքան գազար գնեցին միասին։

լուծում

1) 6:3=2

2) 6+2=8

պատասխան 8

Խնդիր 3

Լիլիթ 9կգ կաղամբից օգտագործեց 4կգ, Աննան՝ 2կգ: Քանի՞ կիլոգրամ կաղամբ մնաց;

լուծում

1) 9-4-2=3

պատասխան 3

Փեսացու մուկը Մաս 1

Աթաբեկ Խնկոյան

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Միայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
– Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։

– Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար-բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում,
– Արեգակը Մկանն ասավ։

Continue reading Փեսացու մուկը Մաս 1

     Ջրվեժի անտառապարկ

Այսօր մենք գնացել ենք Ջերվեժի անտառապարկ։ Այնտեղ մենք տերևներով խաղացինք, նաև Կոմիտասի երգերը երգեցինք։  Մենք  նաև թղթերի վրա տերևներով պատկերներ սարքեցինք։ Սիրով կկիսվեմ նկարներով։

Մկների ժողովը

Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր մկստան,

Կատվի ձեռքից լկստան

Գզիրն ընկավ դռնեդո´ւռ

Էլ չթողեց տուն-կտուր

Ջահել ահել գեղովի,

Կանչեց, բերեց ժողովի՝

Թէ ինչ անեն, որ կատվեն

Մի հնարքով ազատվեն:

Եկան գյուղի ջոջերը

Երկար բարակ պոչերը,

Մասնակցեցին խորհրդին,

Մի մուկ խոսեց իր հերթին,

― Լսե´ք, մկներ, ցեղակից,

Չունեմ որդի, կողակից,

Ես մի անտեր ծերուկ եմ,

Բայց պատվավոր մի մուկ եմ.

Պակսեց ուժը իմ ոտի,

Պէտք է մեռնեմ անոթի

Սովն է չոքել դռանը,

Ախ, մռռանը, մռռանը,

Վեր է ընկել, մառանը,

Ինչքան ասես նազ անի,

Ստից սատկի, տազ անի,

Մուկ տեսնելիս, վազ անի,

Գլխից բռնի, կախ անի,

Թաթովը տա, խաղ անի,

Ուտի, քեֆը չաղ անի,

Էսպես զուլում ու կրակ,

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:

Բայց թե ազնիվ մեր ցեղը

Կորչելու չէ զուր տեղը…

Ա՜յ բերել եմ ես մի զանգ,

Ծափ, ծլնգոց,

Մեջը զնգոց.

Continue reading Մկների ժողովը