Category Archives: Մայրենի

Հայր Բոնամիի հեքիաթը

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շվարել – չիմանալ ինչ անել

դղյակ – մեծ տուն

ավերակ – քանդված տուն

մորուքավոր – մորուք ունեցող մարդ

անտակ – առանց հատակի

  • Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հեքիաթը երկու որսորդների մասին էր։ Նրանք շատ տարօրինակ ու ծիծաղելի բաներ էին անում։

  • Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու արտահայտություններով:

 Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր։
→ Հայր Բոնամին մի զվարճալի հեքիաթ գիտեր։

 Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ։
→ Որսորդները շփոթված կանգնել էին դղյակի մոտ։

Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը։
→ Նրանք թակեցին ավերված դղյակի դուռը։

  • Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:

Հայր Բոնամին բարի և զվարճալի մարդ էր։ Նա սիրում էր պատմել հեքիաթներ և մարդկանց ծիծաղեցնել։

  • Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը:

Սուտլիկ որսկանը կասեր․
«Սա լավ հեքիաթ է, բայց ես ավելի հետաքրքիր բաներ գիտեմ»։

<<Եթե գարունը չլիներ>>

Եթե գարունը չլիներ, թռչունները չէին երգի, ծառերը չէր աճի, իսկ ծաղիկները չէին ծաղկի: Գարունն օգնում է, որ աշխարհը լինի գունագեղ ու ուրախ: Մենք կարող ենք խաղալ բակում ու վայելել ջերմ արևը, բայց եթե գարունը չլիներ, ամեն ինչ սառը ու մռայլ կլիներ: Գարունը կարևոր է բոլոր կենդանիների, բույսերի և մարդկանց համար:

Գրադարանում

(մաս երկրորդ)

Վիլյամ Սարոյան

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։ – Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

– Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։

Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

– Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի

պահ մտքերի մեջ ընկավ։- Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց

գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։

Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը

կանաչ էր, թարմ խոտի նման։- Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։ – Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։

– Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։

Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ – Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր,

մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր

են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։

– Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ ես կարծում, ինչ  կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Կդառնամ ավելի խելացի, կսովորեմ նոր բաներ, կզարգացնեմ երևակայությունս։

Գրքերը օգնում են նաև ճիշտ խոսել ու մտածել։

2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:

Տղաները գրքում տեսան տառեր, բառեր և նկար։ Լայոնելը ցույց տվեց «ա» տառը, նկատեց, որ բոլոր տառերը տարբեր են, և նաև գտավ մի նկար՝ աղջկա պատկերով։

3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:

Յուլիսիսը ուրախ էր, որովհետև նոր բան էր տեսել ու սովորել։ Նա առաջին անգամ մոտիկից ծանոթացավ գրքերին և զգաց, որ հետաքրքիր աշխարհ կա դրանց մեջ։

4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Իմ ընկեր Արևիկը նման է Յուլիսիսին, որովհետև նա շատ հետաքրքրասեր է, ուրախանում է նոր բան սովորելիս։

🥚🐇Տեղեկություն Զատկի տոնի մասին🐞🐣

  1. Խորհուրդը՝ Քրիստոսի հարությունն է, որով մարդկությունը ստանում է մեղքերի թողություն։
  2. Անվանումը՝ «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում մեղքերից և վերադարձ առ Աստված։
  3. Շարժական տոն՝ Տոնի օրը տարեցտարի փոխվում է։
  4. Պահքի ավարտ՝ Զատկին նախորդում է 48-օրյա մեծ պահքը։
  5. Կարմիր ձու՝ Ձուն խորհրդանշում է գերեզմանը, իսկ կարմիր գույնը՝ Քրիստոսի արյունը։
  6. Ձվախաղ՝ Կարմիր ձվերով խաղը խորհրդանշում է հարության հաղթանակը։
  7. Զատկական սեղան՝ Ավանդական սեղանին պարտադիր են՝ ձու, ձուկ, չամչով փլավ և ածիկ։
  8. Ածիկ՝ Ցորենի ծլեցրած կանաչին խորհրդանշում է գարնան զարթոնքն ու նոր կյանքը։
  9. Ողջույնը՝ Տոնի օրը քրիստոնյաներն իրար ողջունում են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանով։
  10. Ավանդույթներ՝ Տոնին նախորդում է Ավագ շաբաթը, իսկ Կիրակի օրը մատուցվում է Հարության պատարագ։

Բոլոր հրաշալի սխալները

Վիլյամ Սարոյան

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

– Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

– Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

– Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։ – Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում,

որովհետև ես հիմար եմ։ – Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։ – Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։

– Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, – դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։

– Չեմ նեղանում, – ասաց Լայոնելը, – ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

– Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

– Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

– Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները:

Որովհետև նրանք համբերատար էին և չէին սիրում ուրինշներին։

  • Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:

Օրինակ երբ նեղացնում ես ինչ-որ մեկին;

  • Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:

Նրանց, և նրանք զղջան իր նկատմամբ վատ վերաբերմունքի համար։

  • Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Երեխաները նույնիսկ ջուրը խմելիս մեծ հաճույք են զգում և ուրախանում պարզ բաներից։

5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Ես իմ ընկերուհու հետ կռվել էի, բայց հետո հասկացա որ սխալ եմ արել։

Փաստեր շների մասին

Շունը մարդու ամենահին և ամենահավատարիմ կենդանի ընկերներից մեկն է։ Մարդիկ շներին ընտելացրել են հազարավոր տարիներ առաջ։

Շների հոտառությունը շատ զարգացած է․ նրանք կարող են զգալ հոտեր, որոնք մարդը ընդհանրապես չի զգում։ Այդ պատճառով շներին օգտագործում են ոստիկանությունում և փրկարարական աշխատանքներում։

Նրանք համարվում են գայլերի ազգակիցներ։

Աշխարհում գոյություն ունեն շների ավելի քան 300 ցեղատեսակներ՝ մեծ, փոքր, երկարամազ, կարճամազ և այլն։

Շները հաղորդակցվում են միմյանց հետ հաչելով, գռմռալով և մարմնի շարժումներով (օրինակ՝ պոչը թափահարելով)։

Շների լսողությունը նույնպես շատ սուր է․ նրանք կարող են լսել ավելի բարձր հաճախականության ձայներ, քան մարդիկ։

Շները սովորաբար ապրում են 10-15 տարի։

Գարնանամուտ

Համո Սահյան

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Բացատրի՛ր տրված բառերը․

Գարնանամուտ – գարնան գալը, գարնան սկիզբը։

Հրճվել – շատ ուրախանալ, մեծ ուրախություն զգալ։

Լացակումած – կարծես լաց լինող, տխուր կամ թաց վիճակում գտնվող։

Ճումբ – խոտի կամ բույսի փոքր կույտ, խիտ աճած բույսերի խումբ։

2․ Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները:

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում։

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից։

3․ Գունավորի՛ր գործողություն ցույց տվող բառերը:

4․ Շարունակիր.

Երբ գարունը գալիս է, բնությունը արթնանում է և ամեն ինչ կանաչում է։

Երբ ծառերը ծաղկում են, այգիները դառնում են շատ գեղեցիկ։

Երբ արևը ժպտում է, բոլորը ուրախանում են և դուրս են գալիս զբոսնելու։

Ջրի մասին փաստեր

1․ Ջուրը ծածկում է մեր Երկիր մոլորակի 70 տոկոսը, սակայն, դրա հետ միաժամանակ, այս հսկայական պաշարներից միայն 3 տոկոսն են պիտանի խմելու համար։

2․ Տաք ջուրն ավելի արագ է սառույցի վերածվում, քան սառը ջուրը, սակայն գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացատրել, թե ինչու։

3․ Ջուրը հիշողություն ունի։ Գիտնականներն ապացուցել են, որ ջրի մոլեկուլյար կազմությունը թույլ է տալիս հիշել այն ամենն ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում։ Այս հետաքրքիր երևույթը գիտնականներն անվանում են «ջրային հիշողություն»։

4․ Ջրի բավականաչափ օգտագործումն օգնում է առողջ սիրտ ունենալ։ Հետազոտողների հավաստմամբ այն մարդիկ, ովքեր օրական գոնե 6 բաժակ ջուր են խմում, ավելի առողջ սիրտ են ունենում, քան մյուսները։

5․ Մարդն իր կյանքի ընթացքում խմում է 35 տոննա ջուր։ Այս առումով թթվածնից հետո ջուրն ամենապահանջվածն է մարդկանց համար։

6․ Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում երազում է մաքուր ջուր խմելու ու ջրից հագենալու մասին։ Չնայած մեզնից շատերին ջուրը հասանելի է, բայց աշխարհում կան տարածքներ, որոնց համար ջրի առկայությունն ուղղակի երազանք է։

7․ Վերջին 50 տարիների ընթացքում շուրջ 507 կոնֆիլիկտ սկսվել է հենց ջրի պատճառով, որոնցից 21-ն ավարտվել է ռազմական գործողություններով։

8․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով աշխարհում ամենամաքուր ջուրն ունի Ֆինլանդիան, իսկ նրան հաջորդում են Կանադան ու Նոր Զելանդիան։

9․ Յուրաքանչյուր մայրցամաք ունի իր «մեռած գետը», որը ոչ մի տեսակի օգտագործման համար պիտանի չէ։

10․ Մինչև 2050թ․-ը ջրի թթվայնությունը կավելանա 150 տոկոսով, որը համաշխարհային նոր աղետի պատճառ կարող է դառնալ։

11․ Համաշխարհային օվկիանոսում շուրջ 260 միլիոն տոննա պլաստմասե աղբ կա, որն աղտոտում է ոչ միայն ջրային միջավայրն, այլ նաև նպաստում է զամաքային միջավայրի աղետների։

12․ Աղտոտված ստորջրյա ջրերը հնարավոր է մաքրել հազարամյակների ընթացքում միայն, ուստի սա է պատճառը, որ ջրի աղտոտման խնդիրը չափազանց կարևոր ու արդիական պիտի լինի մեզ համար։

13․ Օրվա ընթացքում գոնե 2 լիտր ջրի օգտագործումը կարող է օգնել զինվել ավելի մեծ էներգիայով ու խուսափել շատ ու շատ հիվանդություններից։

Հորինուկ <<Թարս, տարօրինակ  պատմություն >>

Մի օր գյուղում արթնացա ու հասկացա, որ ամեն ինչ թարս է դարձել։
Արևը արևմուտքից էր ծագում, մարդիկ քայլում էին հետընթաց, իսկ մեր կատուն ծառի վրա նստած գիրք էր կարդում։

Դպրոցում էլ ուսուցիչը նստել էր, իսկ աշակերտներն էին դաս հարցնում։

Ջաննի Ռոդարիի «Տարօրինակ հարցեր»

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:

_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում* էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան* հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ Ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել: