Monthly Archives: December 2025

Ամանորյա հեքիաթ

Ձյունոտ մի գյուղում Տիգրան անունով մի տղա գտավ արծաթագույն փոքրիկ զանգ։ Զանգը զնգացրեց, և նրա առաջ հայտնվեց ձյունե փերին։

Փերին ասաց․
– Մեր գյուղի մեծ եղևնու աստղը հանգել է, և առանց դրա Ամանորը չի սկսվի։ Միայն դու կարող ես օգնել։

Տիգրանը բարձրացավ եղևնու գագաթը, մեկ անգամ զնգացրեց զանգը, և աստղը վառվեց պայծառ լույսով։ Գյուղը լուսավորվեց, բոլորը ուրախացան։

Փերին ժպտաց․
– Դու վերադարձրիր Ամանորյա հրաշքը։

Այդ օրը Տիգրանը հասկացավ, որ հրաշքները լինում են բարի սրտերով մարդկանց մոտ։

նամակ ձմեռ պապիկ

Բարև, սիրելի’ Ձմեռ պապ:Իմ անունը Յանա Եղիազարյան է : Ես քեզ  շատ-շատ-շատ-շատ-շատ-շատ եմ սիրում։  Ես ութ տարեկան եմ,   ես Մխիթար Սեբաստացի կրթամալիրում եմ սովորում՝ 3.1 դասարանում : Ես նաև շատ եմ սիրում գրքեր,  եթե կարող ես ինձ գիրք բեր։Ես ցանկանում եմ , որ  բոլորի երազանքները կատարվեն։🎅🏻🎅

2025 թվականը իմ կյանքում

Ես 2025-ին շատ ձեռքբերումներ եմ ունեցել։ Ես շատ լավ եմ սովորում։ Ունեցել եմ նաև կորուստներ։
Ավելի ամրապնդվեց ընկերներիս հետ շփումը, և ամենակարևորը ընկեր Սրբուհուն ավելի լավ ճանաչեցի։ Ես շատ եմ սիրում ընկեր Սրբուհուն և իմ ընկերներին։

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց.

«Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:

2. Բարդ բառերը գունավորի՛ր կարմիրով:

3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

4. Բնութագրի՛ր փշատերևին:

գեղեցիկ, համբերատար

5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը:

աշնանը

6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:

բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից